ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց Է ներկայացրել Հաագայի դատարան

Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց Է ներկայացրել Հաագայի դատարան
06.12.2019 | 15:13

Կիպրոսը Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով նախագահ Նիկոս Անաստասիադիսի հայտարարությունը: Պատճառը Կիպրոսի մերձակա տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն են, որոնք հունական կողմն անօրինական է համարում: Կիպրոսը նաև բողոքի նոտա է հղել Թուրքիային:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ